Պատիվ ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնել իմ նոր երգը

Արմեն Աշոտյանը մասնակցում է նախընտրական գործընթացներին իր խոսքով, ինչպես նաև ստեղծագործություններով։ Գաղնիք չէ, որ Ա․ Աշոտյանը նաև երաժշտական ստեղծագործություններ է գրում։ Նա նոր երգ է ներկայացրել, որը վերնագրել է իրենց կազմած դաշինքի անունով՝ «Պատիվ ունեմ»։

Ներկայացնելով երգը՝ Ա․ Աշոտյանը ասում է նաև, որ սկզբնապես կարող է թվալ, թե այս երգն առավելաբար քաղաքական է, քարոզարշավային է, սակայն այն իրականում հեղինակի կարծիքով ազգային է ու մարտական։ Հեղինակի կարծիքով այն կարող է ուղղորդիչ լինել ունկնդիրների համար։

Երգում կրկնվում են դաշինքի որդեգրած կարգախոսները, երկիրը շենացնելու, թշնամուն երկրի սահմաններից հեռու քշելու պատրաստակամության գաղափարները։ Ա․ Աշոտյանը նաև շնորհակալություն է Արդինի ստուդիային՝ երգի գործիքավորման համար։

Երգին կից ներկայացված տեսանյութում երևում են դաշինքի առաջատար քաղաքական դեմքերը, հայտնի գործիչներ, ովքեր հանդիպումների, ինչ-որ գործունեությունների մեջ են ներգրավված։ Ա․ Աշոտյանի ներկայացրած նոր ստեղծագործությունը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: