Հայկ Աղաջանյանը բժշկական քոլեջն ավարտելուց հետո որպես բուժակ մեկնել է զինծառայության Արցախ։ Սեպտեմբերի քսանյոթի առավոտյան Հայկը եղել է դիրքերում։ Նա ընկերների հետ շտապել է Մեխակավանի մարտական դիրքեր՝ վիրավորներին տարհանելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

Նրանց մեքենան հայտնվում է հակառակորդի թիրшխում՝ ենթարկվելով hրետшկոծության, ինչի արդյունքում Հայկը և նրա ընկերներից մեկը՝ Արթուրը վիրավորվում են, իսկ վարորդը զոհվում է դիպnւկшհարի կրшկnցից։ Հայկը ձեռքից է վիրшվորում ստանում, իսկ Արթուրը՝ ոտքից։

Տղաները կապի միջոց չեն ունենում, սակայն հրաշքով փրկվում են։ Արնաքամ լինող Հայկին ու Արթուրին նկատում է Շահեն Բաբայանը, ով պատահական անցնում է այդտեղով։ Նա տղաներին տեղափոխում է Մեխակավանի հոսպիտալ, ապա Ստեփանակերտ։

Ստեփանակերտում տասը ժամ տևած վիրահատությունից հետո տղաներին տեղափոխում են Երևան։ Հայկը հետահայց վերլուծության ժամանակ զարմանքով է արձանագրում, որ բժիշկներին հաջողվել է մասնագիտական վարպետության շնորհիվ փրկել իր ձեռքը, որը նախատեսվում էր անդամահատել։

Հայկը որոշել է առաջիկայում հասարակական գործունեություն ծավալել, որ օգնի ոտքի կանգնել պատերազմի ժամանակ առողջությունը կորցրած զինվորներին։