«Պատահում է նաև, որ վարդ ես նվեր ստանում և ուրախանալու փոխարեն շատ տխրում ես» Լիզա Ճաղարյանի ուշագրավ պատմությունը

Լիզա Ճաղարյանը, կիսելով վարը բերված լուսանկարը, գրել է հետևյալը․ «Էս լուսանկարը ջահելության, շաաատ ջահելության տարիներիս մի դիպված հիշեցրեց։ Մարտի ութ չէր, սnվորական օրերից մի օր էր, Ազատության հրապարակի ուղիղ մեջտեղով չգիտեմ ուր էի շտապում, մեկ էլ մի երիտասարդ ճամփաս կտրեց։ Ասաց.

–Խնդրում եմ, չզարմանաք, չմերժեք, հարցեր չտաք։ -Բառացի չեմ հիշում, խառն ու կցկտուր էր խոսում, նյարդային էր ու տխուր։ Ու մի փունջ վարդ մեկնեց ինձ, գրեթե խցկեց ձեռքիս մեջ, չհասցրի նույնիսկ ծպտուն հանել, ու առանց հետ նայելու արագ հեռացավ։

Ինչքան էլ շփոթված էի, բայց դե հասկացա` աղջիկը չէր եկել ժամադրության։ Էդպես։ Պատահում է նաև, որ վարդ ես նվեր ստանում և ուրախանալու փոխարեն շատ տխրում ես»։

Հրապարակման վերջում լրագրողը խորհուրդ է տալիս տղաներին նախօրոք ծաղիկներ չառնել, այլ սպասել՝ մինևչ աղջիկը գա, գուցե հետո փոշմանեն և առհասարակ ծաղիկ չառնեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: