«Պապ ջան, կարիքդ շատ եմ զգում»․ հայտնի հաղորդավարի հուզիչ գրառումը

Հանրահայտ հաղորդավար Կարեն Քոչարյանը շատ քիչ է հանրային հարթակն օգտագործում սեփական հույզերն ու ապրումներն արտահայտելու համար։ Նա բացառության կարգով անձնական բնույթի հրապարակում է արել։

Առիթը հաղորդավարի սիրելի հայրիկի ծննդյան տարեդարձն է։ Այսօր, երբ հաղորդավարի հայրը ֆիզիկապես նրա կողքին չէ, նա շատ է կարոտում նրան՝ ծննդյան օրվա առիթով գրելով հետևյալը․ «92 տարի առաջ այս օրը փետրվարի 2-ին ծնվել է աշխարհի ամենաբարի մարդը՝ հայրիկս: Պապ ջան, երկնային ծնունդդ շնորհավոր»:

Ապա հաղորդավարը անդրադարձել է վերջերս հանրայնացված հայտնի ու սիրելի դարձած երգին, որի տեսահոլովակում հոր կերպարում հանդես է եկել ինքը։ Այս մասին Կարեն Քոչարյանը գրում է․

«Հետաքրքիր է, որ հենց քո ծննդյան օրվա նախօրեյին դուրս եկավ Ռազմիկ Ամյանի «Հայրիկ» նոր տեսահոլովակը, որը նկարահանվել էր դեռ ամռանը և ուր ինձ նկարահանել են հայրիկի դերում: Դիտեք ստորև կցված հղումով: Պապ ջան, կարիքդ շատ եմ զգում, Աստված հոգիդ լուսավորի»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: