«Պա՛պ ջան, մեր կիսատ թողած ամեն մի պահը ապրում ու շարունակում եմ մեր պատկերացումներով, մեր մտացածով․․․» Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը

Նիկոլայ Եղիազարյանը անսահման մեծ սեր ունի հոր նկատմամբ։ Հոր այս աշխարհից հեռանալուց հետո Նիկոլայը հաճախ է նրան կարոտում ու հիշում։ Արտիստը հայրիկի տարեդարձի առիթով ամեն տարի հիշատակի ու սիրո խոսքերէ հրապարակում իր հարթակում։

Այս տարի դարձյալ հայրիկի տարեդարձի առիթով նա տեղադրել է իրենց արխիվային լուսանկարները և գրել է հետևյալը․ «Պապ, ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ, Պա՛պ ջան, մեր կիսատ թողած ամեն մի պահը ապրում ու շարունակում եմ մեր պատկերացումներով, մեր մտացածով։

Հորս ծննդյան օրն է գեղեցիկ,

Զանգեր են հնչում իմ ավեր հոգում,

Կարոտս մի նոր աղոթք է ասում։

Հիմա կարոտս, որ՞ ծովերին տամ,

Հայրս լռության աստվածն էր մեր տան։

Լռում է հայրս՝ աստվածը մեր տան,

Աչքերը սակայն մի քիչ շաղոտ են»։

Բանաստեղծական այսպիսի տողերով է իր հիշողությունների, սիրո ու կարոտի մասին պատմող գրառումը եզրափակել է Նիկոլայ Եղիազարյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: