«Չսպասեց իրեն հարցնեն՝ վերցրեց ու հայտնվեց մեր կյանքում, երբ իրեն էր հարմար»

Մերի Ներսիսյանը գրում է․ «Բա չեք ասի՝ Ռոբը դարձավ 5 տարեկան։ Իմ փոքրը, իմ տղուկը, որը չսպասեց իրեն հարցնեն՝ վերցրեց ու հայտնվեց մեր կյանքում, երբ իրեն էր հարմար (if you know what I mean):

Ռոբի մասին լուրջ գրել չի լինում, որովհետև ինքն արջուկ ա, մեր տան Տոռը, մեկ-մեկ էլ կլասիկ ջենթլմեն, որը չի թողնում ինձ ծանր պայուսակ վերցնել: Բայց եթե լուրջ։

Գրքի թեմա է աղջկա ու տղայի սերերի տարբերությունը: Ռոբի սիրելու, սերը ցույց տալու, սեր «պոկելու» ունակությունները պատմելու չեն:

Նայում ու մտածում եմ՝ Ռոբիս պես շատ տղամարդիկ մանկության տարիներին հաստատ չեն ամաչել սիրել, ապրել էդ սերը, վայելել, բայց կյանքն ու հասարակությունն իրենց կողպեքներն են դրել շատերի զգացմունքների վրա։

Այ հիմա հասկացա, թե ինչ կմաղթեմ տղուկիս՝ անվախ ապրել իր բոլոր հույզերը, չամաչել սեփական զգացմունքներից, լինել լիաթոք երջանիկ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: