Մայիսքսանության հագեցած օրվա շրջանակներում վարչապետի պաշտոնակատարը երևանյան մի քանի վարչական շրջաններում հասցրել է հանդիպել կուսակցական համակիրների հետ՝ իր մտքերը կիսելով գաղափարակից քաղաքացիների հետ։

Լրատվական դաշտում այդ հանդիպումից հետո հայտնվեցին տարբեր վերնագրերով նյութեր, որոնցից մեկում վարչապետի խոսքը մոտավորապես այն մասին է, որ ձյունապատ սարի գագաթին անիմաստ է զինվոր ունենալը։

Այս մտքին հակադարձեցին շատերը։ Դերասան Արտյոմ Մարկոսյանը գրում է․ «Հեչ չմտածեք, վաղն էլ կարա ասի. Էդ Արարատի մարզում՝ էն Մասիսի, Արտաշատի, բանի կողմերը, էդ դաշտերի պոչին, որ տարվա կեսը ճռռ շոգ ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։

Արտյոմ Մարկոսյանի այս խոսքին մեկնաբանություններում շատերն են անդրադարձել՝ քննադատության սլաքներն ուղղելով դեպի Փաշինյանը։ Արտյոմ Մարկոսյանին իր հերթին հակադարձել է նաև Ալեն Սիմոնյանը՝ գրելով․

«Խնդալուն էնա, որ նման բան չի ասվել, բայց դե դուք ամեն բան գիտեք չէ՞, ու արդեն դատողությունները արել եք․ չխանգարեմ ձեր գիտակ զրույցը»։