Չէին սպասում. Սուրեն Շահվերդյանն ԱԺ պատգամավորի թեկնածու է․ ահա թե որ խմբակցության կազմում է նա ընդգրկվել

Մասնագիտությամբ ռեժիսոր, գործունեությամբ նաև հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, ինչպես բոլոր մտածող ու հայրենիքի ճակատագրի համար մտահոգ մարդ, վերջին շրջանում խիստ անհանգստացած հրապարակումներ էր անում։

Ռեժիսորը, որ վերջին երկու տարիներին իշխանական գործունեությունը սատարողներից էր, հետպատերազմյան շրջանում սկսել էր քննադատական դիտարկումներով հանդես գալ։ Նա մեղադրում էր ղեկավարությանը սխալ քայլերի համար։

Ահա Սուրենը որոշել է ինքն էլ մտնել քաղաքական դաշտ։ Նա պատգամավորական թեկնածություն է դրել։ Ընդ որում, ռեժիսորն առաջադրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ քաղաքական ուժի ցուցակով։

Սուրենն իր խոսքում հաճախ էր գնահատում առաջին նախագահի հեռատես ու իմաստուն քաղաքական միտքը։

Առակա իրավիճակով մտահոգված լինելը և քաղաքական հայացքները Սուրենին մղել են քաղաքական դաշտ մտնելու մտքին։ Նշենք, որ Սուրենը հանրահայտ բեմադրիչ ու տաղանդաշատ Վահե Շահվերդյանի տղան է։

Նա այս ընթացքում բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել, ինչպես նաև վարել է «Չէին սպասում» հանրահայտ հաղորդաշարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: