Նարին Փայլակյանը գրում է․ «Ոչ մի կասկած չունեմ, որ ամենը ինչ կատարվում է Հայաստանում ԹՓՇ սրիկաների կազմակերպածն է։ Սկսած աղբարկղ վшռելուց, վերջացրած արձան գողանալով։

Չեն հանգստանալու, դեռ էլի են նման բաներ լինելու։ Այս ամենը արվում է քաղաքական խառնաշփոթի ստեղծելու համար, անում են որ խնդիրների մեջ խեղդվենք ու տակից դուրս չգանք։ Սրանք ամեն ինչի պատրաստ են, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ հրահրելու։

Խոստացեք ժողովուրդ, գոնե ինքներդ ձեզ խոստացեք, որ չեք տրվելու սադրանքին, դիմանալու ենք, պայքարելու ենք որ գոնե մեր զավակները ապրեն արդար երկրում։

Իսկ մերժված հրոսակախմբին ուզում եմ ասել՝ չի լինելու պարոնայք, չի՛ լինելու, ինչ ուզում եք արեք, հրահրեք վառեք, քանդեք, ճանապարհ փակեք, սուտ ու կեղծիք տարածեք, միջազգային ատյաններում բամբասեք, միևնույն է երկիրն էլ շուռ տաք, չի՛ լինելու, չե՛ք վերադառնալու։

Ձեր հետ, կամ` առանց ձեզ, առաջ ենք շարժվելու։ Դուք պարտվել եք,վերջ,սա փաստ է։ Հետդարձի բոլոր ճանապարհները ընդմիշտ փակ են»։