«Չեմ ուզե հավատամ։ Ըսեք, օր սուտ է․․․» Գյումրին սգում է իր որդու մահը․ Տեղ բնակավայրում զոհված տղաներից մեկն Արթուր Սահակյանն է

Սահակյան Արթուրը գյումրեցի էր, սակայն ծնունդով Ջավախքից էր։ Նա սովորել է Գյումրու թիվ երեսունմեկ դպրոցում։ Հաճախել է կարատեի՝ հասնելով մինչև սև գոտու կարգավիճակի։ Կարատեի ասպարեզում չեմպիոնի տիտղոս է ստացել։

Արթուրը բոլորել էր քսաներեք տարին և նոր էր ավարտել սպայական ուսունառությունը։ Արթուրի ընկերները աթսոսանքով նշում են, որ նա բազում անավարտ նպատակներ ուներ, որոնք այդպես էլ չհասցրեց իրագործել։

Արթուրի զոհվելու առիթով նրան ճանաչողներից շատերն են ցավալի հրապարակումներով հանդես եկել։ Նրա դասընկերներից մեկը՝ Դերենիկ Միսակյանը, գրել է․ «Իմ լավ ու վատ օրերի ընկեր, իմ Արժանապատիվ ընկեր, իմ անվախ ընկեր, հերոս Արթուր Սահակյան, Աստված Հոգիդ լուսավորի, Հավերժ Փառք»։

Արթուրի դասընկերներից Գայանե Ղազարյանը գրել է․ «Չեմ ուզե հավատամ։ Ըսեք, օր սուտ է։ Լույսերի մեջ մնաս, Արթ, իմ լավ դասընկեր։ Հիշողություններիս մեջ միշտ կմնաս քու հումորովդ ու ընկերասիրությունովդ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: