Գոհար Հովսեփյանը գրում է․ «Երբ հայրիկիս կորցրեցի, երկինքը փլվեց գլխիս, շունչս կտրվում էր, կյանքի գույները կորցրեցի, կյանքս դարձավ «սովետական հեռուստացույց» նույն ռոբոտացված ձայներն ու սև սպիտակը, կյանքի համը ոչնչացավ (արդեն 11 տարի է անցել և դեռ վերակենդանացման փուլ չեմ մտել)։

30 տարիս չնշեցի, տարեդարձս աչքիս չէր գալիս (դեպքից 7 ամիս էր ընդամենը անցել), դա իմ անձնականն էր, ուստի ես որոշեցի որ չեմ անելու դա, չունեմ դրա պահանջը, սակայն աղջկաս 10 տարին նշեցի (թեթև ուղղակի որ բալիկս չկոտրվեր), քանի որ դա իմ անձից դուրս էր, դա մեկ ուրիշ անձի խնդիրն էր և ես արգելել կամ փոխել ինձ իրավունք չվերապահեցի և ավելին, ոչ ոք չգիտի ո՞ր տարին իրավունք ու հնարավորություն ունի նշելու։

Պապաս պապիկիս մահից հետո էդպես էլ երբեք թույլ չտվեց «Տոնածառ» դնել՝ մեկ տասնյակ տարի (1999-2010)։ նա էդպես էլ չհարմարվեց իր ծնողի կորստին, թեպետ երբ մահացավ 70-ն անց էր , և արդյունքում մենք տարիներով տոնածառ չտեսանք և հայրս էլ կյանքից ոչլիարժեք օգտված մահացավ վաղաժամ 56-ը դեռ չբոլորած։

Հավատացեք, երևի իմ չափ ողբացող մեր «Առյուծ բալեքի» համար չկա, նրանցից յուրաքանչյուրին իմը, իմ մինուճարն եմ համարում, սակայն ամեն բան իր տեղն ունի, լացի ու ցավի ժամանակ արտահայտում ենք մեր կսկիծը, իսկ պետական տոները նշվում են, առավել ևս այն օրը, որին հասնելու հաջողությունը եղել է հարյուրավոր դարերի լծի ու ճնշումների կքի տակ, և դա խաթարելու համար ազգիս շատ հայամեդ գործիչների և հարյուրավիր հայրենասերների են ոչնչացրել, նրանց արյան գնով ենք այս ձեռքբերմանը հասել, թեպետ էտապներով, ժամանակը հասունացնելով։

Ո՞նց կարելի է «Անկախության օրը»՝ պետության սուվերենությունը հաստատող փաստը ոտնակոխ անել և այսքան մեծ պատմություն սարքել։ Չեմ հավատում, որ մարդիկ, ովքեր այս առիթով քննադատող գրառումներ կամ ելույթներ են ունենում, այս մեկ տարվա ընթացքում իրենց զրկել են ուրախ առիթներից, ուղղակի չեմ հավատում։

Մի տեղ քեֆ եք անում, մյուս տեղ առիթը բաց չեք թողնում պետական շքերթը քննադատեք, որը մեր դեմքն է միջազգային արենայում, կան բաներ որ աշխարհն է թելադրում և նորմերից ելնելով առանց էմոցիաներին տեղի տալու պետք է արվեն։ «Նստել եք դավեն կուզեկուզ ե՞ք գնում»»։