«Ու անհայրենիք եսիմինչերի մի կուչկա դեսպանին որոշել է «խելքի բերել»։ Ախր ինչի եք էդքան անասուն, ինչիիիի էլի՛»

Հայաստանի առաջին նախագահի հետ շարունակում են հանդիպման թուլտվություններ ստանալ և հանդիպումներ ունենալ մեր երկրում օտարերկրյա դեսպանները։ Այսօր Լ․ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում է նախաձեռնել նաև Ֆրանսիայի դեսպանը։

Ի տարբերություն մյուս դեսպանների, ովքեր հետո անձամբ որևէ անդրադարձ չեն կատարել նախագահի հետ հանդիպումից հետո, Ջոնաթան Լաքոտը անձամբ իր սոցհարթակում երկու նախադասությամբ անդրադարձել է հանդիպմանն ու իր ստացած տպավորություններին։

Թարգմանելով Ջ․ Լաքոտի հրապարակումը՝ Լիզա Ճաղարյանը գրում է հետևյալը․ «Մարդը հանդիպել է Հայաստանի Առաջին նախագահին ու իր էջում գրել է. «Այսօր ես ականջ էի դնում նրա ձեռքերին, որոնք մի օր երկիրն անկախության էին տարել»։

Ուրիշ ոչինչ չի գրել. անհերքելի ճշմարտություն է, չէ՞, Հայաստանն անկախացել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։ Էս էլ հո Շուշին չի, որ բարբաջեն, թե իրենից թաքուն են ազատագրել։

Ու անհայրենիք եսիմինչերի մի կուչկա դեսպանին որոշել է «խելքի բերել»։ Ախր ինչի եք էդքան անասուն, ինչիիիի էլի՛»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: