Գոհար Հայրապետյանը, որ հաճախակի ուշագրավ դեպքեր է բարձրաձայնում իր հարթակում, գրել է հետևյալը․ «Ուրեմն մի ծանոթ կին ունեմ․ հենց խմում է, զանգում է իր նախկին ամուսնուն: Իր շրջապատի հիմնական առաքելությունը քեֆերի ժամանակ զգոն լինել և հասցնել կասեցնել զանգը:

Ընդ որում, նենց հետաքրքիր է. նոր ամուսին ունի, երկրորդ երեխա այդ ամուսնուց, երջանիկ է, նախկինի հետ նորմալ հարաբերություններ են: Բայց հերիք է մի բաժակ խմի, վերջ: Զանգում կռվում է, հին մեռելները հանում նորից թաղում:

Բանը հասավ նրան, որպեսզի ծնունդ-կնունք հարամ չանի, նախապես ծանոթները զանգում են նախկին ամուսնուն ու ասում.

— Ըըը, բանը, կլինի՞ էսօր 7 ից հետո հեռախոսդ ավիառեժիմ դնես: Շատ ենք խնդրում, լավությանդ տակից դուրս կգանք:

Էտ ֆենոմենը էլի տարբեր կանանց մոտ եմ նկատել: Անկեղծ չգիտեմ, ինչով է բացատրվում»,- իր գրառումը եզրափակել է Գոհար Հայրապետյանը։