Աշոտ Ղազարյանը բացի տաղանդավոր արտիստ լինելուց, ունի նաև տաղանդավոր ընտանիք։ Նրա տաղանդի և գործի շարունակողներն են նրա թոռները, ովքեր արդեն հասցրել են գրավել հանրային լայն շրջանակների ուշադրությունն ու համակրանքը։

Հատկանշական է, որ Աշոտ Ղազարյանի թոռնիկները ոչ պակաս հումորով են, քան պապիկը։ Նրանք երբեմն-երբեմն հանդես են գալիս հումորային տեսանյութերով, որոնք մեծ սիրով են ընդունվում։

Նմանատիպ մի զվարճալի տեսանյութ էլ հայտնի հումորիստի թոռնիկը պատրաստել է հումորիստ պապիկի հետ։ Նրանք տեսանյութում երկխոսում են պատշգամբում նստած։ Աշոտ Ղազարյանն իրեն բնորոշ խորհրդավոր ժպիտով հարցնում է․

-Բոր, մի հատ լուրջ հարց տամ․ որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու։
-Աշոտ Ղազարյան,- առանց երկար մտածելու պատասխանում է Աշոտ Ղազարյանի թոռնիկը՝ նույնպես խորհրդավոր խպիտով, իսկ ի պատասխան լսում է պապիկի հետևյալ ինքնատիպ բնորոշումը․

-Անճաշակ։
Պապ ու թոռնա միջև տեղի ունեցած այս զվարճալի երկխոսության տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։