Ուշագրավ մանրամասներ Արմենչիկի գեղեցիկ ընտանիքի մասին

Արմենչիկը, մեծանալով ավանդական հայկական ընտանիքում, չնայած կյանքի մեծ մասն անց է կացրել հայրենիքից հեռու, սակայն փորձել է պահել հայրենական ավանդույթներն ու սովորույթները։

Նման սկզբունքներով էլ այժմ ապրում է նաև նրա ընտանիքը, որտեղ երկու մանկահասակ բալիկներ են մեծանում։

Հայկական շոու բիզնեսում բավականին հաջողությունների հասած հայտնի երգիչը առանձնահատուկ նրբանկատությամբ է մոտեցել ընտանիք կազմելու հարցին։

Նրա կինը Մանուկյան Լուինեն է, ով ժամանակին ապրել ու սովորել է Մոսկվայում։ Ամուսնանալուց հետո Արմենչիկը մի առիթով խոստովանել էր, որ Լուսինեի մեջ իրեն ամենից շատ գրավել է նրա համեստությունն ու կրթվածությունը։

Արմենչիկը Լուսինեի հետ ծանոթացել է հենց Մոսկվայում, որտեղ նա մեկնել էր համերգի, իսկ Լուսինեն եղել է համերգի կազմակերպչական հարցերով զբաղվողների համակարգողներից մեկը։

Այժմ նրանց ավագը՝ որդին, ում Միքայել են անվանել, տասը տարեկան է։ Զույգը նաև դստրիկ ունի, որը հինգ տարեկան է։ Աղջնակին ծնողներն Անգելինա են անվանել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: