Ուշագրավ․ Գրիգոր Դանիելյանի կրտսեր որդին կարողանում է հաշվել մի քանի լեզվով

Գրիգոր Դանիելյանի կրստեր որդին՝ փոքրիկ Ռոբերտոն, ընտանիքի ուրախությունն է։ Գրիգորը մի քանի անգամ ասել է, որ գործից հոգնած տուն գալու դեպքում փոքրիկ Ռոբերտոն իրեն միանգամայն լիցքաթափում է և մոռացնում հոգնածության մասին։

Գրիգորը երբեմն երեկոյան տղայի հետ անցկացրած հետաքրքիր ժամանցի փոքրիկ դրվագներ նկարահանում և տեղադրում է համացանցային հարթակում։ Դերասանի հերթական նկարահանման ժամանակ Ռոբերտոն հաշվում է։

Ռոբերտոն նախ սկսում է հաշվել հայերեն, հետո անցնում է անգլերենի ու ռուսերենի, իսկ վերջում ծողները խնդրում են նրան հաշվել չինարեն։ Երբ հայրը սկսում է իսպաներեն հաշվել, Ռոբերտոն չորսից հետո շարունակում է հորը՝ առաջ բերելով ծնողների ծիծաղն ու ուրախությունը։

Հիշեցնենք, որ փոքրիկ Ռոբերտոն բոլորովին վերջերս է բոլորել ծննդյան չորս տարին։ Նա շատ յուրահատուկ կերպով էր արձագանքել հայրիկի և եղբոր շնորհավորական անակնկալին։

Ռոբերտոյի մասնակցությամբ Գ․ Դանիելյանի հրապարակած փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: