«Ունեմ ոչ միայն ֆեյսբուքյան, այլեւ իրական նիկոլական ընկերներ եւ աշխատակիցներ, նաեւ՝ հարազատներ․․․»

Անհերքելիորեն դժվարին ժամանակաշրջան են ապրում։ Անհանդուրժողականությունն ու տարատեսակ կոչերը դարձել են սոցհարթակների հրապարակումների հիմնական բովանդակային կորիզը։ Շատերն են օրվա ընթացքում խոսում սոցցանցային ընկերներին հեռացնելու մասին, շատերն էլ իրենց ափսոսանքն են արտահայտում այդ առիթով։

Լրագրող Արամ Աբրահամյանն այս առիթով գրում է հետևյալը․ «Կարդացի մի ստատուս, թե 5000 ընկեր ֆեյսբուքյան ընկեր ունեմ եւ ոչ մի նիկոլական: Բայց դա լա՞վ է, դա հպարտանալու բա՞ն է: Ես ասեմ, որ ունեմ ոչ միայն ֆեյսբուքյան, այլեւ իրական նիկոլական ընկերներ եւ աշխատակիցներ, նաեւ՝ հարազատներ:

Ունեմ նաեւ բազմաթիվ քոչարյանական ընկերներ: Պшտերազմից հետո, սթրեսի ազդեցության տակ երբեմն ջնջում էի ագրեսիվ նիկոլականներին կամ հականիկոլականներին: Բայց հիմա հասկանում եմ՝ բոլորս պետք է իրար հանդեպ ջերմություն եւ հարազատություն զգանք:

Մի զարմացեք, բայց դա՛ է մեր պետության ամրապնդման բանալին»,- իր լայնախոհ մտորումներն այսպես է ավարտում հանրահայտ լրագրող Արամ Աբրահամյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: