Երեկվանից հասարակության լայն զանգվածների մոտ թեժ քննարկումների թեմա է դարձել Նաիրի Հոխիկյանի խիստ սենսացիոն հայտարարությունը։ Լապշինը պատասխան խոսքով հանդես եկավ՝ Նաիրի Հոխիկյանի ասածը ստախոսություն, իսկ արածը անպարկեշտություն բնորոշելով։

Վ․ Կարապետյանը հայտարարեց, թե պատրաստվում է Ն․ Հոխիկյանին դատական պատասխանատվության ենթարկել, եթե հրապարակավ չհերքի իր խոսքերը, ինչին ի պատասխան Ն․ Հոխիկյանը գրեց, որ մնում է նույն տեսակետին և իր հայտարարության իրավացիությունը կարող է լրացուցիչ փաստերով ապացուցել։

Գևորգ Աճեմյանը ուշագրավ դրվագ է նկատել Ն․ Հոխիկյանի ներկայացրած փաստերի մեջ։ Նա ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ ձայնագրության մեջ Լապշինն ասում է 2 տարի առաջ, մինչդեռ Ն․ Հոխիկյանը պնդում է, որ Լապշինն այդ ձայնային հաղորդագրությունն ուղարկել է 2020 թվականի նոյեմբերի տասնմեկին։

Գևորգ Աճեմյանը վստահ է, որ ձայնագրությունը նոր է արվել։ Նա վստահ է, որ Նաիրի Հոխիկյանը ներգրավվել է Դաշնակցության խաղերի մեջ։ Նա պնդում է, որ Հոխիկյանը վիդիո անի և ցույց տա իր ու Լապշինի չատը։ Հանգամանալից՝ տեսանյութում։