«Ութ հարկ ջուր կրել, որպեսզի շորերս լվանան․․․» ի՞նչ է պատմում իր մանկության մասին Սոնա Ռուբենյանը

Սոնա Ռուբենյանը պատմել է, թե իրենց ծնողներին ինչպիսի դժվարությունների միջով են անցել իերնց մեծացնելու համար․ ութ հարկ ջուր կրելուց մինչև ամեն օր մեքենայի ծանր մարտկոցն ութ հարկ ոտքով բարձրացրելը։

Սոնան կարևորում է հատկապես այն, որ ծնողներն իրենց կարողացել են լիովին փոխանցել հաղթանակի քաղցր բերկրանքը և ոգևորությունը։

«Մենք մեծացանք, բայց թշնшմին չփոխվեց, նույն ագահ ու տմարդ բnրենին է: Հավատով սպասեցինք էլի հաղթանակի՝ խшբվեցինք, կnտրվեցինք, փշրnվեց մեր վերջին ոսկորը, փոշիացան մեր մանկական երազանքներն ու մեծական պատկերացումները: Մի ամբողջ սերունդ չհասցրեց հայրանալ, մի լույս սերունդ չհասցրեց իր որդուն ու աղջկան պատմել, թե ի՞նչ է հաղթանակը, ցավոք՝ անարդար պարտության մասին չհասցրեցին անգամ պատմել:

18, 19 տարին նոր բոլորած ջահել ջիվան երեխեքի մայրերի աչքերը թաց մնացին հավետ: Հայը կրшկի տվեց իր տունը, վերջին անգամ համբուրեց հայրենի օրրանի խնկաբույր խաչքարն ու մանկահասակ երեխաներով մազապուրծ փախավ թուրքի ձեռքից, որ ապրի: Մնաց անտուն ու անորոշությունը դարձավ նրա ուղեկիցը:

Ի տարբերություն մեր ծնողների, մենք նրանց տարիքում ունենք լույս, գազ, անկտրոն հաց ու թվում էր, թե ինտեգրվել ենք 21րդ դարին ու ժամանակակից մարդ ենք, բայց էլի զարմացանք: Զարմացանք ժամանակակից աշխարհի ու դաժանության չափաբաժնի այս համատեղելիությունից, անպատասխանատվությունից, դшվաճանությունից ու անտարբերությունից։

Ուզում եմ, ավելի ճիշտ երազում եմ, որովհետև մեզ մնաց միայն երազել, որ մեր երեխաները չտեսնեն ու չանցնեն այն ամենի միջով, ինչի միջով մենք անցանք ու անցնում ենք։ Հավատում եմ, որ երեխաներիս ձեռքը բռնած՝ մի օր տանելու եմ Ղազանչեցոց ու մոմ ենք վառելու էն տղերքի համար, ում հերոսությունների մասին իրենց պատմելու եմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: