Արցախյան խնդիրը երկար պատմություն ունի։ Պատմական տարբեր ժամանակահատվածում այն տարբեր դրսևուրումներ է ստացել, տարբեր կողմերից է մեզ մտահոգել։ Յուրաքանչյուր սերունդ իր առջև ծառացած մարտահրավերներից ամենագլխավորը համարել է հենց արցախյան խնդիրը։

Ամեն մի սերունդ ձգտել է հարցը լուծել իր ժամանակի մեջ, որպեսզի այն չփոխանցվի ավելի երիտասարդ սերնդին։ Սակայն դա մինչ այս չի հաջողվել։

Ցավոք սրտի, վերջին իրադարձությունները ավելի վատթար իրավիճակ ստեղծեցին արցախյան խնդրի առնչությամբ։ Բազում երեխաներ մնացին առանց հայրիկների։ Անհայր մնացած երեխաների փոքրիկ հոգիներում արդեն իսկ կորցրածը հետ բերելու մտորումներ են ծագում։

Փոքրիկ Նարեկը մեր անմահացած հերոսներից մեկի որդին է։ Երբ նրա հետ զրուցել են ապագայի ծրագրերի ու անելիքների մասին, փոքրիկ տղան ասել է, որ ցանկանում է զինվոր դառնալ, որ հետ բերի իր հոր պահած սահմանները, որոնք կորցրել ենք։

Նարեկի մասնակցությամբ անչափ հուզիչ տեսանյութը՝ կից։