Անհերքելի է, որ մեզնից ամեն մեկն այս օրերին ապրում է դժվարին ու ծանր ժամանակաշրջան։ Յուրաքանչյուրը տանում է իր ցավն ու մտահոգությունը յուրովի։ Հաճախ ոմանք նյարդերը տեղի են տալիս։

Մեր այսօրվա իրականությանը իրենց արձագանքներով երբեմն անդրադառնում են հայտնի դեմքեր, արտիստներ, ովքեր մտահոգություն են հայտնում ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև մարդկանց միջև առկա միջանձնային հարաբերություններին։

Շատերն են այս առիթով լուրջ խնդիր բարձրացրել՝ փաստելով, որ հասարակությունը բևեռանում է, իսկ մարդիկ անհանդուրժող են դարձել իրար նկատամբ։ Նախօրեին նմանօրինակ մտահոգություն է հայտնել նաև դերասան Կարո Հովհաննիսյանը։

Դերասան Կարո Հովհաննիսյանը գրում է հետևյալը․ «Ուզում եմ ասեմ, որ մարդ եղեք, լրիվ կորցրել եք ձեզ, հայ եղեք լրիվ թրքացել եք, ու ժպտացեք, շատ եք չարացել, ժպտացեք ոչ թե ուրախացեք, որովհետեւ առիթ չկա ուրախանալու, բայց երկար լացելու իմաստ էլ չկա, ժպտացեք ու փորձեք ուժեղ լինել»։