«Ով վեր կելնի ու կգնա Աշտարա՞կ։ Իհարկե ոչ ոք։ Եվ մայր բուհը (այն դիպլոմ չտվածը) կինքնալուծարվի»

Բարձրագույն ուսումնական հաստատությունները Աշտարակ տեղափոխելու Կառավարության նոր առաջարկը լուրջ դժգոհությունների առիթ է տվել։ Թեմային անդրադարձել են ոլորտի շատ ներկայացուցիչներ՝ բերելով իրենց փաստարկները։ Դասախոս Անուշ Սեդրակյանը գրում է․

«Իսկ հիմա կատակը մի կողմ։ ԵՊՀ և Կենտրոնում գտնվող այլ շենքերի վաճառքն ընդամենը մի հաճելի բոնուս է։ Գերակա խնդիրը հայալեզու բարձրագույն կրթության համակարգի ոչնչացումն է։

Բոլորս հո ավանակ չենք, ինչի տեղ մեզ դնում են հետևողականորեն, և քաջ հասկանում ենք, որ Երևանում մնալու են ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական համալսարանները, որոնք տեղից էլ մրցակից են տեղական բուհին, իսկ հիմա դառնում են անմրցելի։

Ով վեր կելնի ու կգնա Աշտարա՞կ։ Իհարկե ոչ ոք։ Եվ մայր բուհը (այն դիպլոմ չտվածը) կինքնալուծարվի։ Աշտարակն էլ հյուրանոց կդառնա, կամ իտալացի բերովի տղաներով պոռնկատուն, ինչ ա եղել՞։ Ու ցտեսություն պետական լեզվով կրթություն»,- իր գրառումը եզրափակում է Անուշ Սեդրակյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: