Ովքե՞ր և ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում. տեսանյութ

Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ հունվարի տասնմեկին Մոսկվայում սպասվում է կարևոր եռակողմ հանդիպում Վ. Պուտինի, Ն. Փաշինյանի և Ի. Ալիևի միջև: Որքան մոտենում էր օրը, այնքան ավելանում էր հասարակության մեջ անհանգստության չափը:

Ավելանում էր նաև տարատեսակ լուրերի ու կանխատեսումների հոսքը, ինչը բացատրվում էր ազգային ճակատագրի հանդեպ խոր մտահոգություններով: Չնայած դեռ օրեր առաջ կոչեր էին արվում օդակայանը փակելու և վարչապետի այցը խափանելու համար, այսօր վարչապետն այնուամենայնիվ մեկնեց Մոսկվա:

Մինչ այդ լուրեր տարածվեցին, որ վարչապետը գտնվել է մեկուսացման մեջ և հետազոտությունների ենթարկվել Ռուսաստանից ուղարկված բժիշկների կողմից: Քիչ առաջ վարչապետի խոսնակը հայտարարել է, որ վարչապետի օդանավն արդեն վայրէջք է կատարել:

Տարածվել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ովքե՞ր և ինչպես են դիմավորել Ն. Փաշինյանին Մոսկվայում: Ն. Փաշինյանին դիմավորելու համար օդակայն էր եկել ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Մոսկվայում Ն. Փաշինյանի օդանավի վայրէջք կատարելու տեսանյութը՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: