«Ոչ մեկը չգիտի մյուսի ճակատագրի մասին, թե ինչն է ստիպել հայրենիքը լքել և օտարության գիրկն ընկնել․․․»

Ռեգինա Պրազյանը գրում է․ «Քննադատությունների տեղատարափ, հեգնանք, վիրավորանք և մեկ-մեկ էլ անեծքներ նկատեցի այս օրերին ՌԴ-ից ՀՀ վերադարձողների հասցեին։ Ցավոք սրտի, մարդկանց տեսակ կա, որ կյանքում միակ բանը ինչին, որ կարողացել են հասնել, դա սեփական մարմնում թույնի ու թարախի գործարան հիմնադրելն է եղել։

Թույլ տվեք ասեմ, որ Ադրբեջանի նկրտումները և ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացվող պրովոկացիաների մասին ՀՀ վերադարձողները շատ լավ գիտեն և քաջ գիտակցում են, թե ուր են գնում և ինչի համար։

Երբ 44 օրյայի ժամանակ Ռուսաստանում ծնված և մեծացած, բայց դաստիարակությամբ և ինքնությամբ հայ տղաներ էին գալիս Հայաստան ու անգամ առանց տանեցիներին տեղյակ պահելու ու զոհվում էին, բա այդ ժամանակ ձայններդ չլսվեց։ Հանուն ապահովության համակարգչից էլ հավանաբար հեռացել էիք դրա համար չէիք նկատել երևի։

Բա այդ ժամանակ ձեզ՝ թաքնվածներիդ տարանջատեիք այդ տղաներից ու մտնեիք ձեզ ամոթանք տայիք։ Գրկաբաց ու մեծ սիրով պետք է ընդունեք ախր ամեն մի հայի, ով կարևոր չէ, թե որքան ժամանակ է բացակայել երկրից։ Ոչ մեկը չգիտի մյուսի ճակատագրի մասին, թե ինչն է ստիպել հայրենիքը լքել և օտարության գիրկն ընկնել։

Չեմ ժխտում, որ ճանաչում եմ այնպիսի հայերի, որոնք կարծես մուտացիայի են ենթարկվել ու մեծ հաշվով իրենց հետաքրքիր էլ չէ, թե ինչ է կատարվում հայրենիքում ու կարևորը իրենց տեղը տաք լինի, որ հայերենը մոռացած ու ռուսերենը այդպես էլ չսովորած լեզվով ընկնեն խանութից խանութ, տնից տուն ու օրները գլորեն։

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր ընտանիքը առաջիններից էր, որ պատրաստ էինք միանգամից տեղափոխվել հայրենիք։ Հետո Քոչարյանի ազատության գրկում ճախրելը մարեց ծնողներիս մոտ այդ ցանկությունը ժամանակավորապես, իսկ ես հաստատակամ որոշել եմ վերադառնալ, ուզում է պատերազմ լինի, ուզում է ազատության մեջ Քոչարյան, կամ սև շուն բալաք թուլա լինի։ Ժամանակն անցնում է, իսկ ես տեղում դեռ դոփում եմ կիսատ մնացած գործերի պատճառով։ Ու ինձ համար խիստ վիրավորական կլինի, եթե վաղը իմ վերադարձից էլ նեղվեն։ Հիմա էլ եմ վիրավորված, բայց այլոց համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: