Մայրիկ դառնալուց հետո Ս. Հակոբյանը, ինչպես նկատելի է, ցանկանում է որոշակի ոճային փոփոխություն անել: Ոճային փոփոխությունների ճանապարհին երգչուհին որոշել է չանտեսել նաև իր երկրպագուների, էջի հետևորդների կարծիքները:

Որոշելով խորհրդակցել իրեն սիրող օգտատերերի հետ՝ երգչուհին երկու լուսանկարներ է հանրայնացրել իր սոցհարթակում՝ կողք կողքի՝ հարցնելով, թե իր էջի հետևորդները ավելի շատ իր ո՞ր կերպարն են հավանում:

Առաջին լուսանկարում երգչուհին բավականին բաց գույնի մազերով է, մազերը խոպոպիկներով է հարդարված, ոլորված է:

Երկրորդ լուսանկարում երգչուհու մազերի գույնն ավելի մուգ է, իսկ մազերի հարդարումն ավելի հարթ է, առանց խոպոպիկների:

Երգչուհու էջի հետևորդները, տարբեր օգտատերեր գրել են, որ երգչուհին երկու կերպարում էլ գեղեցիկ է, քանի որ նա շատ համեստ, գեղեցիկ ու մաքուր հոգով աղջիկ է:

Իսկ երբ մարդու հոգին մաքուր ու անբիծ է, այն անպայման արտացոլվում է նաև նրա արտաքին տեսքի վրա: