Արդեն երկու օր է, ինչ Հովհաննես Ազոյանի հայտնի մեկնաբանությունը պատճառ է դարձել, որ նրա անվան շուր ծավալվեն տարատեսակ խոսակցություններ, որոնց մեծ մասը քննադատական ու վիրшվորական բնույթի են։

Դերասանը միառժամանակ լուռ հետևում էր խոսակցություններին, իսկ այսօր հատուկ խոսքով է հանդես եկել, որով դիմել է իրեն վիրшվորած բոլոր քաղաքացիներին։

Մեկնաբանելով իր խոսքի իմաստը՝ դերասանն ասել է, որ իր նպատակը լոկ խաղաղասիրական կոչն է եղել։

Իր խոսքի ի վերջում դերասանը գրել է, որ հենց պատերազմի մեկնարկի օրն ինքը իմացել է, որ շուտով բալիկ է ունենալու։ Նա գիտի նաև բալիկի սեռը։ Երեխան տղա է լինելու։ Որոշվել է նաև երեխայի անունը՝ Արամ Լուի։

Ինչպես հայտնի է, դերասանը տարիներ առաջ ամուսնալուծվել էր կնոջից՝ Մերիից։ Հայտնի է դարձել, որ նրա նոր ընտրյալը Հասմիկ Հովսեփյանն է։ Հասմիկի ու Հովհաննեսի տղան կծնվի ամռանը։