Սիրուն Մինասի համար օրը խիստ կարևոր ու խորհրդանշական է. լրանում է նրա առաջնեկի՝ փոքրիկ Վարդանի ծննդյան քառասուն օրը:

Օրվա առիթով Մինասն ամուսնու՝ Ռաֆայելի հետ բալիկին տարել են եկեղեցի՝ օրհնություն և սուրբ մկրտություն ստանալու:

Զույգի որդին օրհնություն և սուրբ մկրտություն է ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Եկեղեցին զույգի համար հատուկ խորհուրդ ունի, քանի որ հենց այստեղ է տեղի ունեցել նաև Մինասի ու Ռաֆայելի պսակադրությունը:

Բալիկին նաև մկրտել են: Նորաթուխ մայրիկը տեսանկարահանել է որդու և իրենց համար կարևոր այդ պահը և հանրայնացրել իր ինստագրամյան հարթակում:

Սիրունի հետևորդները գեղեցկուհի մայրիկին ու նրա հրաշալի բալիկին շնորհավորել են մկրտության և քառասուն օրականի առիթով՝ մաղթելով առողջ մանկություն, Աստվածային օրհնություն և Աստծո մշտական հովանավորություն:

Նշենք, որ Մինասը որդու և ամուսնու հետ զբոսանքներից ևս պարբերաբար լուսանկարներ է հանրայնացնում իր սոցցանցային հարթակներում՝ արժանանալով հետևորդների ջերմ արձագանքին: