Հայտնի երգիչներից Արամեն այսօր նշում է իր երեսունիննամյա տարեդարձը, ինչի առիթով երաժիշտը ինքն իրեն շնորհավորելու բավականին զվարճալի եղանակ է մտածել։ Նա տեղադրել է համակարգչային ծրագրով ծերացրած իր լուսանկարը՝ այդպիսով շնորհավորելով ինքն իրեն։

Նշենք, որ Արամեն ծնունով Հայաստանի Արմավիր քաղաքից է։ Նա հենց Արմավիրում է դպրոց հաճախել։ Տասը տարեկանում Արամեի ընտանիքը որդու հետ միասին մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ էլ ապագա երաժիշտը շարունակել է նախ դպրոցական, ապա հետդպրոցական կրթությունը։

Արամեն սովորել է իրավաբանական ֆակուլտետում, սակայն ուսումնառությունից հետո չի ընթացել մասնագիտական ուղով, այլ որդեգրել է երգչի ուղին, որն էլ շարունակել է Հայաստանում։ Դեռ Դոնի Ռոստովում Արամեն մանկապատանեկան համույթի սան է եղել։

Նա այժմ գտնվում է Մոսկվայում, սկայան շատ հաճախ է Հայաստան գալիս։ Արամեն երկու բալիկների հայրիկ է։ Ունի երիտասարդ գեղեցկուհի տիկին, ով երբեմն իր բալիկների հետ միասին հայտնվում է նաև երգչի տեսահոլովակներում։