Ասատրյան եղբայրների համար անցնող տարին հագեցած ու բուռն էր։ Տարին իրարամերժ իրադարձություններով, հաճելի ու տհաճ պահերով էր հարուստ։ Տարվա ամենից քննարկվող թեմաներից մեկը եղբայրների կոնֆլիկտն էր, որի մասին նրանք ևս չէին հերքում։

Տիգրանի տղայի հարսանեկան արարողությունը առիթ դարձավ, որ գժտված եղբայրները հանդիպեն ու վերստին հաշտվեն։ Դրանից հետո Արտաշն իր հարթակում ուրախությամբ կարդրեր էր տեղադրում ամուսնացող Արամի հարսանեկան արարողությունից։

Արտաշ Ասատրյանը եղբոր՝ Տիգրանի հետ միասին են նաև այս օրերին։ Այդ մասին կարելի է հասկանալ նրա հարթակի հրապարակումներից։ Ասատրյան եղբայրները համատեղ ամանորյա շնորհավորական տեսանյութ են հրապարակել՝ կցելով եռալեզու շնորհավորական տեքստ։

Եղբայրների հաշտությունը, ընտանիքում տեղի ունեցած հարսանեկան գերշքեղ արարողությունը անցնող տարվա ընտանեկան ձեռքբերումներից էր։ Եղբայրները բոլորին նոր հաջողություններ ու ձեռքբերումներ են մաղթել։

Ասատրյան եղբայրների շնորհավորական ուղերձն Ամանորի նախաշեմին կարող եք դիտել կցված նյութի մեջ։