Գեղեցիկ ու փխրուն սեռի ներկայացուցիչների կարողությունների և անձնվիրության մասին երիցս խոսվել է, սակայն կանանց մի տեսակ կա, որ ապշեցնում է նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն։ Խոսքը հայրենիքի համար զինվորագրվող կանանց մասին է։

Կանանց տոնը շնորհավորելիս անթույլատրելի է շրջանցել այն նվիրական կին կերպարներին, որոնք չափանշային են հայրենանվեր ապրելակերպի։ Ոմանք մինչ օրս էլ խիզախաբար կանգնած են սահմանին։

Հայաստանյան պատմության էջերը լեցուն են այսօրինակ տիկնանց նվիրական ու հիացմունք առաջացնող պատմություններով։

Անձնական կյանքի հնարավոր գեղեցիկ դրվագները, մայրական հաճելի պահերը մի կողմ դրած այս տիկնայք ավելի մեծ արժեք են կարևորում իրենց կյանքում, այն է՝ հայրենիքի հանդեպ սերը։

Այս կանանցից շատերը տանը թողել են իրենց զավակներին՝ նրանց հանձնելով իրենց մայրերի հոգածությանը, իսկ իրենք միացել են հայրենիքի պաշտպանների շարքերին։

Նրանցից ոմանք անձնական դրդապատճառներով են հայտնվել առաջնագծում։ Տիկնանցից ոմանք թանկագին էակներ, ընտանիքի անդամներ են կորցրել առաջնագծում՝ հայրենիքի համար պայքարում։