Գեղեցկուհի հայուհիի Քիմ Քարդաշյանը, մեկ այլ հրաշք հայրենակցուհի Շերի՝ Շերլին Սարգսյանի հետ, զարդարել է «CR Fashion Book» ամսագրի շապիկը։ Յուրահատուկ ոճային ֆոտոսեսիային մասնակցել է նաև բրիտանուհի սուպերմոդել Նաոմի Քեմբելը։

Ֆոտոսեսիան եղել է 60-ականների ոճով՝ ավելի ընդգծելով մոդելների դյութիչ գրավչությունը։ Պանկ ոճում ներկայանալով՝ բայքերով Նյու Յորքի փողոցներում, նրանք կրում էին կաշվե հագուստ և ծավալուն սանրվածքներով էին։

«Շապիկին՝ Շերի հետ։ Հիմա դուք գիտեք՝ Շերը ոճի իկոնա է կյանքում, այդ պատճառով այս ֆոտոսեսիան ինձ համար երազանքի իրականացում է»,- նշել է Քարդաշյանը։

Ամսագիրը՝ աստղերի հարցազրույցներով, լույս կտեսնի մարտին։

Քիմը մեկ անգամ չէ խոստովանել է, որ Շերի երկրպագուն է։ Նա աշխատում է բաց չթողնել երգչուհու համերգները և հետևում է իր ոճին։

Քիմը մեկ անգամ չէ փորձել Շերի կերպարները՝ Հելոուինների և ֆոտոսեսիաների համար։ Գեղեցկուհին չի թաքցնում, որ խենթանում է Շերի համար՝ այդ թվում նաև նրա՝ հայկական ծագմամբ ոգեշնչված։