««Շենգավիթ» ԲԿ-ում ծնված փոքրիկ Վիկտորիան օրերս դարձել է 1 տարեկան։ Փոքրիկի մայրիկը․․․»

Շենգավիթի Բ/Կ-ն բազմաթիվ քաղաքացիների է ընտանեկան երջանկություն և մանկան առողջություն պարգևել։ Հիվանդանոցի սոցհարթակում պարբերաբար ներկայացվում են հաջողության գեղեցիկ պատմություններ։

Հիվանդանոցի սոցհարթակում հերթական հուզիչ հրապարակումն է տեղադրվել․ «Շենգավիթ» ԲԿ-ում ծնված փոքրիկ Վիկտորիան օրերս դարձել է 1 տարեկան։ Փոքրիկի մայրիկն իր յուրահատուկ շնորհակալական խոսքն ուղղել է իրեն օգնած բուժանձնակազմին, որը ստորև ներկայացնում ենք առանց խմբագրման․

«Ողջույն, Ես Վիկտորյա Սարգսյանն եմ, ծնվել եմ «Շենգավիթ» ԲԿ-ում: Մամաս ու պապաս շատ շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ-ին հոգատարության և ուշադրության համար,բայց առանձնահատուկ շնորհակալ են մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանին առողջ հղիություն ունենալու համար, շնորհակալ են մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ օգնելու լույս աշխարհ գալուն:

Առողջ ու երջանիկ մանկություն բոլոր բալիկներին: Առողջություն և ուժ բուժանձնակազմին»։ Հ. Գ. Ուրախ ենք նման գեղեցիկ խոսքերի համար, իսկ փոքրիկ Վիկտորիային ու բոլոր երեխաներին մաղթում ենք անհոգ եւ խաղաղ մանկություն»,- ասվում է հրապարակման մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: