Շատ ծանր պառկած էի ու․․․ Անի Երանյանը պատմել է իր հետ կատարվածը

Ամերիկայում վերջին շրջանում ապրող արտիստուհի Անի Երանյանը ծանր հիվանդացել է։ Վիճակը փոքր-ինչ բարելավելուց հետո Անին պատմել է այն ամենի մասին, ինչի միջով ստիպված է եղել անցնել։ Անին շատ բարձր ջերմություն է ունեցել։

Նա ամերիկյան շտապ օգնությանն է դիմել։ Եկել են 8-ից տասը մարդ։ Նրանք ստուգել են Անիի մարմնի ջերմաստիճանը, ճնշումը, թթվածինը, ապա արձանագրել, որ նա հիվանդ է։ Այս ամենը սարկազմով պատմելով՝ Անին նաև ասում է, որ ինքը հարցրել է, թե ինչ կարող է անել։

Նրան խորհուրդ են տվել ջերմությունն իջեցնող դեղեր օգտագործել։ Երբ Անին ասել է, որ դեղեր օգտագործում է, սակայն ջերմությունը չի իջնում, նրան խորհուրդ են տվել այնքան խմել, որ ջերմությունն ի վերջո իջնի։

Այս ամենի և այլ մանրամասների մասին պատմող Անիի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: