Ն․ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է մի քանի անգամ իրեն սպասարկող մեքենան ճանապարհին խափանվել․ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո

Ն․ Փաշինյանը այսօր լրատվական ներկայացուցիչներին իրեն հարցեր հղելու հնարավորություն է տվել։ Պատասխանելով հարցերին՝ նա անդրադարձել է տարատեսակ թեմաների։

Կառավարության անդամներին, ԱԺ նախագահին և վարչապետին անձամբ սպասարկող մեքենաների մասին հարցին պատասխանելիս վարչապետը հիշել է, որ իր մեքենան նախկինում այնքան էլ լավ չի աշխատել։

Նա հիշել է նաև, որ եղել են դեպքեր, երբ իրեն տեղափոխող մեքենան խափանվել է համայնքներ այցեր կատարելու ժամանակ։ Նույնիսկ մարդիկ են դուրս եկել իրենց տներից, հետաքրքրվել․ թե ինչ է տեղի ունեցել, ինչով կարող են օգնել։

Նա շարունակ խուսափել է նոր մեքենա ձեռք բերել, սակայն նրան ներկայացրել են այն հսկայական ծախսերի ցուցակը, որը հաճախ արվում են պետական միջոցներից՝ խափանված մեքենաները կարգի բերելու և նորոգելու համար։

Այդ ցուցակներին ծանոթանալուց հետո վարչապետը որոշում է կայացրել ձեռք բերել նոր մեքենաներ, որ այդպիսով խնայողություններ անեն։ Վարչապետի խոսքի մանրամասները՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: