Նունե Եսայանի անասելի գեղեցիկ ու ոռմանտիկ կատարումը․ Ուրվական

Նունե Եսայանը ոչ միայն ակտիվորեն զբաղվում է ստեղծագործական գործընթացներով, այլ նաև սկսել է հաճախ հանդես գալ հեռուստատեսությամբ, ինչը վերջին տարիներին հազվադեպ էր լինում։

Երգչուհին մասնակցել է Հանրայինով հեռարձակվող «Մեր օրերի երգը» արդեն հայտնիություն ու սեր ձեռք բերած հաղորդաշարին՝ կատարելով Ֆորշի գեղեցիկ ու ռոմանտիկ երգերից մեկը, որը վերնագրված է «Ուրվական»։

Նկատելի է, որ երգչուհին նաև սկսել է հաճախ անդրադառնալ մեր հայտնի երգիչների երգացանկերին՝ ընտրելով հանրային սեր ու ճանաչում ձեռք բերած գործորը և նորովի մատուցելով դրանք։ Եթե նա նախորդ անգամ Արամ Ասատրյանի երգացանկին էր անդրադարձ կատարել, ապա յաս անգամ հերթը Ֆորշինն է։

Երգը ռոմանտիկ, մեղեդային ու գեղեցիկ ստեղծագործություն է։ Այն հասցեագրված է սիրելի էակին։ Երգչուհին կարողացել է նորովի մեկնաբանել Ֆորշի հայտնի ստեղծագործությունը, որի նկարահանված տարբերակն էլ տեղադրել է իր սոցհարթակում։

Ֆորշի հայտնի ու սիրելի երգերից մեկը Նունե Եսայանի մատուցմամբ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: