Հայկ Խանումյանը ծնունդով Իջևանից է, սակայն ապրում և գործում է Արցախում։ Նա այժմ պատգամավոր է այնտեղ։ Պատգամավորը հիշել է տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքը, որը եզակիներից չէ։ Դեպքը կապված է կաշառակերությանը, որը տարածված է եղել կրթական բարձրագույն հաստատությունում։

Այդ մասին Խանումյան Հայկը գրել է հետևյալը․ «2009 թ. ես դասավանդում էի Արցախի պետական համալսարանում։ Նույն բաժնում դասավանդում էր նաև մի լրագրող։ Վերջինիս ստուգարքները գին ունեին՝ 2000- ից 3000 դրամ։

Հիշում եմ` ուսանողներից մեկն ասաց, որ ստուգարքի փողը տվել է մանրադրամներով՝ 1000 դրամի վրա դրած հինգ հատ 200 դրամանոցով։ Սակայն համալսարանում այն դասախոսները, որոնք գնահատական նշանակելիս սկզբունքային էին, լուրջ խնդիրներ էին ունենում` հաճախ հեռացվում համալսարանից։

200 դրամանոցները շարունակում էին իրենց ընթացքը, վերածվում էլիտայի։ Հետո զարմանում ենք, երբ 200 դրամը դառնում է 200 դոլար, այն էլ` թշնամու կողմից տրված»,- իր գրառումը եզրափակել է Խանումյան Հայկը։