Երգիչներից Արամոն այսօր ներկա է գտնվել նոր «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարին՝ ծանոթանալու նոր կուսակցության գաղաձարներին և ծրագրերին։ Նա այն կարծիքն է հայտնում, որ անկախության երեսուն տարիների ընթացքում եղել են ճակատագրական սխալներ։

Սակայն վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձությունները աննախադեպ nղբերգություն է համարում։ Նա, չնայած որ ժամանակին հանդես է եկել հեղափոխության հարթակից, սակայն համարում է, որ այդ ժամանակ սխալ տեղում է հայտնվել։

Երգիչը նշում է, որ եթե ինքը լիներ հեղափոխության պաշտպաններից, ապա հիմա կամ քաղաքապետ կլիներ, կամ այլ լավ պաշտոնի։ Արամոն պատմում է, որ իր մոտ հիասթափությունները առաջ են եկել այն ժամանակ, երբ իշխանությունները նախաձեռնեցին կրթական փոփոխություններ։

Արամոն հավատում է նոր կուսակցությանը, սակայն կուսակցական չի ցանկանում դառնալ։ Նշենք, որ նորակազմ կուսակցության առաջին համագումարին բազմաթիվ մտավորականներ և հայտնի դեմքեր են մասնակցել։ Արամոյի խոսքն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։