«Նա այս գնացքից էլ թռավ ձեզ հետ միասին». Լյովա Եղիազարյանի ուշագրավ գրառումը

Լյովա Եղիազարյանը, անդրադառնալով վաղվա հայտարարված հավաքին, իր սոցհարթակում գրում է հետևյալը. «Հիմա էլ անունը փոխել են և հայտարարում են, որ վաղը հայահավաք են անում: Չհասկացա՞ք, որ անունը կապ չունի՝ քաչալ Հասան, թե Հասան քաչալ:

Ձեր հավաքների սակավ լինելը կապ չունի անվան հետ: Անունը ամենայն հայոց հավաք, կամ տիեզերական հավաք էլ դնեք, ձեր քաշն էդքան է: Ու դրա պատճառի մասին դուք լավ գիտեք: Ականջներ:

Ահա հիմնական պատճառը, որ այդպես անշնորք ուզում եք թաքցնել: Քսան տարվա ականջներ: Ու վատը նաև այն է, որ այդ ականջները ուզեցիք թաքցնել մի փառամոլ մեծամտի հետևում, որը քսանհինգ տարի անընդհատ ձախողվում է: Այս անգամ էլ բացառություն չէր: Նա այս գնացքից էլ թռավ ձեզ հետ միասին:

Խոսքը գնացքի մեքենավարների ականջների մասին է»,- իր խոսքն ավարտում է նախկինում բավականին ակտիվ քաղաքական գործիչ Լյովա Եղիազարյանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: