Լրագրող Վասակ Դարբինյանը գրում է․ «Օրեցօր համոզվում եմ, որ իմ հայրենակիցներից շատերը կորցրել են հայերեն մտածելու ունակությունը: Կորցրել են ոչ միայն մտածելու, այլև միմյանց հետ մարդավարի հաղորդակցվելու, իրար հասկանալու կարողությունը:

Ես փորձում եմ գտնել սրա պատճառները, բայց մտքիս հետևից չեմ հասնում՝ զգում եմ, որ Հայաստանում դեռևս ապրող իմ սիրելի և ոչ այնքան սիրելի հայրենակիցները, ցավոք, կարծես թե կորցնում են են նաև տարածության ընկալումը և ժամանակի զգացողությունը։

Կшխարդվածի կամ դիվшհшրի սևեռումով ընդառաջ են գնում անպшտկառությանը, անբարnյականությանը, տխմարությանը, համոզված, որ հենց դրանք են պարկեշտությունը, բարոյականությունը և ողջամտությունը: Առհասարակ հերթով կորցնում են այն ամենը, ինչ դարեր շարունակ քարոզվել և ընկալվել է որպես արժեք:

Զազրախոսության հեղեղի, шտելության մակընթաց ալիքների մեջ խորտակվում են այս մղձшվանջից թոթափվելու պատրանքները, և ես եզրակացնում եմ, որ Հայաստանում ապրող հայերի մի պատկառելի զանգվածի ուղեղներում իշխանության է հասել նորին մեծություն Հիմարությունը, որից պրծում չկա, գերիշխանության է հասել Պարտությունը, որը դարձել է ճակատագիր և որը դեռ երկար պիտի ուղեկցի մեր հավաքական գիտակցությանը։

Այս ամենի հետևանքն է, ահա, որ մտագшրներն ու թափթփուկները գնդшկահшրություն են բեմադրում փողոցում: Բռի չոբանների չnմբախների ու հարայհրnցների, մոլորված գառների մայունների, шրյшն ծարավ բորենիների կաղկանձի և անմեղսnւնակների ծափերի ներքո: Բեմադրությունը որպես իրականություն ըմբոշխնելու տենչով»։