Մոր երգը հերոս որդուն, կատարող Կարինե Բադալյան, 44 օրյա պատերազմի հերոս Նարեկ Գինոսյանի մայր

Արցախյան արհավիրքին զոհ գնացած մեր երիտասարդ ու լուսավոր տղաների ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ։ Նրանք իրենց ամեն օրն ապրում են իրենց զավակների հետ մտովի երկխոսության մեջ։

Զինվորներից շատերի ծնողներն իրենց կյանքը վերաիմաստավորել են՝ այլ մարդկանց օգնելով և ուժ տալով։ Ոմանք իրենց զավակների կիսատ թողած ծրագրերն ու նպատակներն են կյանքի կոչում։

Որոշ ծնողներ էլ փորձում է նոր կյանքով լրացնել իրենց կյանքի դատարկությունը՝ ցույց տալով աշխարհին, որ իրենց ոգին անկոտրում է։

Ծնողներ կան, որոնք իրենց ներքին ապրումները, հույզերն ու մտքերն արտահայտում են գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով։ Ստորև կցված նյութի մեջ կարող եք ունկնդրել Կարինե Բադալյանի հուզիչ կատարումը։

Կարինեն արցախյան վերջին մարտերում անմահացած զինվոր Նարեկ Գինոսյանի մայրիկն է, ով իր որդուն հուզառատ երգ է նվիրում՝ արտահայտելով ստրի զգացածը։ Կարինե Բադալյանի հուզառատ կատարումը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: