Մոսկվայում արտակարգ իրավիճակ է․ աներևակայելի է պատկերացնել նման բան․ տեսանյութ

Մոսկվայում եղանակային պայմանների կտրուկ ու անսպասելի փոփոխության պատճառով Մոսկվայում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Ուժեղ փոթթրիկը ոչ միայն պոկել է շինությունների տանիքները, այլ նաև հոսանքալարերի, էլեկտրաէներգիայի սյուների վնասման, տեղ-տեղ նաև հրդեհի պատճառ է դարձել։

Հորդառատ անձրևները այնքան մեծ ջրային կուտակումների պատճառ են դարձել, որ ջուրն առատորեն լցվել է մետրոների կայարաններից ներս։ Մոսկվացիների տեղադրած վիդիո նյութերում երևում է, թե ինչպես է ջուրը հոսում մետրոների կայարանների աստիճաններով, շարժասանդուղքներով։

Փողոցներից շատերում որոշ մեքենաներ մնացել են ջրի տակ։ Քաղաքաբնակների ջանքերով փորձում են այդ մեքենաները դուրս հանել։ Դեռևս հստակ տեղեկություններ այս ամենի արդյուքնում կրած վնասների մասին չեն հանրայնացվել։

Այսպիսի մեծ փոթորիկ և ջրհեղեղային վիճակ Մոսկվայում երկար ժամանակ չէր եղել։ Եղանակային պայմանների նման կտրուկ փոփոխությունը շոկային տրամադրություններ է առաջ բերել մոսկվացիների մոտ։

Նրանց տեղադրած նկարահանված կադրերից մի որոշակի հատված ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: