Մհեր Մկրտչյանի տիկնոջ՝ Դոնարա Մկրտչյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ տաղանդավոր արտիստների մասին

Մհեր ու Դոնարա Մկրտչյանների կյանքը սահուն չէ եղել։ Նրանք բազմաթիվ դժվարություններ են ունեցել։ Մհերը Դոնարային հանդիպել է արտիստկական գործունեության շրջանակում։ Դոնարան ծնունդով լենինականցի էր։

Դոնարան շատ տաղանդավոր արտիստուհի էր։ Նա խաղացել է թե՛ երևանյան, թե՛ լենինականյան թատրոնների բեմերից՝ միաժամանակ հանդես գալով «Գարնանային կատակներ» հեռուստաշարքում, որը հումորային բնույթ ուներ։

Դոնարայի հիվանդության մասին բազմիցս է խոսվել։ Նրանից այդ ցավալի հիվանդությունը ժառանգել էր նաև որդին՝ Վահագնը, որը ավելի վաղ հեռացավ կյանքից՝ մեծ տխրություն պատճառելով հորը։ Ժամանակակիցները պատմում են, թե Մհերը ինչքան է սիրել Դոնարային ու իր զավակներին, ինչ ծանր է տարել կնոջ ու որդու հետ տեղի ունեցողը։

Դոնարան կյանքից հեռացել է տասներկու տարի առաջ, երբ բոլորել էր յոթանասուն տարին։ Ցավոք սրտի, նա այդպես էլ գիտակցական փոփոխություն չարձանագրեց՝ նույնիսկ չիմանալով, որ մահացել են նաև իր զավակները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: