«Մի հատ «խելքս գլուխդ հավաքի» և ուշադրություն դարձրու Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող այս խայտառակությանը․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Հարգելի քաղաքական դերասան Հայկ Մարության, անկախ նրանից, որ քաղաքապետի պաշտոնում օրերդ հաշված են և բիզմիդիր էս լինելու, մի հատ «խելքս գլուխդ հավաքի» և ուշադրություն դարձրու Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող այս խայտառակությանը։

Ես հասկանում եմ, որ դու 2020 թ-ի սկզբից մինչ 2021 թ-ի Հունիսի 7-ը ընդհատակ էիր անցել կարծելով, որ այս իշխանությանը քիչ է մնացել ու նրանք ըստ քեզ շուտով պետք է հեռանան և դու «վախենալով» քաղաքապետարանը բարդակի վերածեցիր և սաբոտաժնիկներին պահպանելով վերջին 1 տարում կարողացար բավականին օժանդակել «միշիկներին»։

Հարգելի դերասան, այժմ դերիցդ դուրս արի և մինչև բիզմիդիր լինելդ կարգավորի Երևանի կարևոր փողոցները, «ՏԱՇԻՐ» ընկերությանը ստիպիր և պարտադրի, որ կատարի իր պարտավորվածությունը, նկարում պատկերված քանդուքարափ եղած «բուլիժնիկները» դա Հյուսիսային Պողոտան է, եթե քաղաքացին ընկնի և վնասվածք ստանա, «ՏԱՇԻՐԻՆ» Քաղաքապետարանին դատի տա, ապա ինչպես եք պատասխան տալու, հա մոռացել էի, որ քո նմանները մոռացել են, որ Հայաստանում այլևս սերժա ռոբական դարաշրջանը ավարտված է և եկել է իրավունքի և քաղաքակիրթ ապրելու ժամանակահատվածը, որ այլևս քաղաքացու արժեքը անգին է։

Հարգելի դերասան մաքրել տուր նստարանների անցքերի ծխախոտների բիչոկները, դրանք մեկ օրվա չեն, ոչ էլ մեկ ամսվա, Հյուսիսային Պողոտայի խանութների տնօրեները ինձ վստահեցրին, որ մի տարուց ավել է այդտեղ ոչ ոք չի մաքրում, նաև ասացին, որ ձեր տերերի պատվերով, Հյուսիսային Պողոտայի ցայտաղբյուրները «պուլպուլակները» ևս «ՏԱՇԻՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ» չի միացնում։

Հ.Գ. Հարգելի ժողովուրդ ջան, ես խոստացել էի, որ Քաղաքապետ երևույթին այլևս չեմ անրադառնալու, բայց եթե այս ամենը ձեր աչքերով տեսնեիք, ապա կհասկանայիք, որ անհնար կլիներ լռել։ Ես հասկանում եմ, որ այս ամենի մեջ փնթի քաղաքացիների մեղավորությունն ավելի մեծ է, բայց չկա որևիցե երկիր որտեղ փնթիներ չկան, բայց այդ փնթիները հարկեր են վճարում, որ համապատասխան կառույցները հոգ տանեն իրենց փնթիության համար, «ինչպես խոզաբուծարաններում ֆերմերներն են հոգ տանում խոզերի համար, քանի-որ խոզերը պետք է չաղանան և հետո ֆերմերին եկամուտ բերեն»։ Այս նստարանների ծխախոտի բիչոկները արդեն մեկ տարուց ավել է չեն մաքրվել։ Առողջ եղեք և ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: