Շատերն իմացան, որ վարչապետի երեկվա այցը Եռաբլուր ուղեկցվել էր մի փորքիկ միջադեպով: Վարչապետին մոտեցած լրագրողներից մեկը հարց էր ուղղել վարչապետին Շուշիի պատկանելության մասին նրա հնչեցրած մտքի առիթով:

Վարչապետը լրագրողից պահանջել էր իր խոսքը գրավոր ձևակերպել, որտեղ կլինի իր արտահայտած միտքը, ներկայացնել իրեն, որին ինքն անձամբ ուղիղ եթերով կանդրադառնա:

Ինչպես հետո պարզվեց, լրագրողը Երկիր.ամ-ի աշխատակից Լիանա Սարգսյանն էր: Նա այսօր մեծ պաստառի վրա գրել էր վարչապետի հնչեցրած խնդրահարույց միտքը խոշոր տառերով և կանգնել էր Կառավարության շենքի դիմաց:

Լիանա Սարգսյանը պահանջում էր, որ վարչապետն իջնի և իր հարցին պատասխանի: Մինչ Լիանա Սարգսյանը բացատրություն էր տալիս լրագրողներին, նրան է մոտենում մի կին, ձեռքից խլnւմ է պшստառը և պшտռում այն:

Ոստիկանները մի կերպ են կարողանում կանգնեցնել բшրկացած կնոջը, իսկ լրագրողը կարողանում է թшքնվել ոստիկանների հետևում: Այս միջադեպը ներկայացնող դրվագը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ: