Մհերի և Անիի հարաբերությունների և հնարավոր սիրային կապի մասին խոսակցությունները սկսեցին լայն տարածում ստանալ այն ժամանակ, երբ նրանք հանրայնացրեցին իրենց համատեղ լուսանկարների շարքը։ Շարքը բավականին ռոմանտիկ է սովորական ընկերական հարաբերությունների համար։

Շատերն այս ընթացքում փորձեցին նրանցից անձամբ ճշտել, թե ինչ հարաբերություններ ունեն նրանք, սակայն այս հարցերը դեռ հստակ պատասխաններ չեն ստացել, իսկ փոխարենը Անին ու Մհերը շարունակում են նոր ենթադրությունների տեղիք տվող հրապարակումներով հանդես գալ։

Նրանք կարշես թե միտումնավոր ինտրիգ են պահում՝ լռելով իրենց մասին տրվող հարցերին ի պատասխան։ Սակայն նրանք մի հետաքրքիր ու երկիմաստ երկխոսություն են հանրայնացրել, որտեղ խոսել են իրենց հարաբերությունների մասին՝ նշելով, որ ճշմարտությունը կարող է տեսնել միայն սիրտը, իսկ մնացյալը լռություն է։

Անիի ու Մհերի այս ուշագրավ երկխոսության և այլ մանրամասների մասին կարող եք դիտել կցված նյութի մեջ։