Արտիստական հայտնի ամուսնական զույգի՝ Աստղիկի ու Նարբեի ընտանիքը հաճախ է շրջում հայաստանյան վայրերում։ Նրանք այս անգամ սիրով ու մեծ սպասելիքներով այցելել են Գյումրի։

Նրանք այստեղ շատ լավ ժամանակ են անցկացրել։ Աստղիկը տպավորություններով կիսվել է իր սոցհարթակում՝ տեղադրելով լուսանկարներ։

Նա գրել է, որ ընտանիքը տպավորված է, իսկ երեխաները, մասնավորապես տղան՝ Մոնթեն, խնդրել է, որ հաճախ նկարի իրեն, քանի որ բազմաթիվ գեղեցիկ անկյունների է հանդիպել։

Աստղիկը հետևյալն է պատմում իրենց ստացած ջերմ ու վառ տպավորությունների մասին․ «Մեր ընտանիքը տպավորված է Գյումրիով, մանավանդ Մոնթեն: Այնքան գեղեցիկ էր ամեն անկյուն, որ Մոնթեն ամեն րոպե ասում էր նկարի մամա։

Յուրաքանչյուր ընտանիք պետք է տեսնի Գյումրին, դա ուրիշ քաղաք է՝ իր գեղեցիկ շինություններով, բարի մարդկանցով և արժեքավոր վայրերով:

Այդ քաղաքից հայի «հոտ» էր գալիս»,- գրել է Աստղիկը՝ տեղադրելով գեղեցիկ օրվա ընթացքում արված մի քանի լուսանկարներ։