Մեր զինվորները շարունակում են դիրքերում վստահաբար հսկել հայրենի սահմանների անառիկությունը: Զինվորներին վերաբերող ամեն ինչ մշտապես հետաքրքրում է բոլորին, քանի որ նրանցով է պայմանավորված մեր ապահովությունն ու անվտանգությունը:

Մեր զինվորներն, անկախ ամեն ինչից, պահպանում են իրենց կենսասիրությունն ու կենսախնդությունը: Նրանց չի խանգարում, չի կանգնեցնում եղանակային անբարենպաստ պայմանները, ցուրտը: Շատերն են անհամբերությամբ սպասում դիրքերից հրապարակվող կադրերին, որ գոնե հեռվից հեռու տեսնեն այն միջավայրն ու կենսապայմանները, որոնց պայմաններում մեր սահմանները պաշտպանում են մեր հերոս տղաները:

Մեր զինվորների մասին տեսանյութերը բազմաթիվ են: Այդ տեսանյութերը տարբեր ուշագրավ տեսարաններ են ներկայացնում, որոնցում երևում է, թե ինչպես են ապրում մեր զինվորները:

Այդ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են զվարճանում մեր հերոս տղաները դիրքերում ձմեռային ցուրտ պայմաններում: Նրանք թռնում են ձյան մեջ: Տեսանյութում երևում է, թե ինչ ոգևորված ու բարձր տրամադրությամբ են մեր սահմանապահ զինվորները: