Մենք միայն վերջին 3 տարում ձեռքբերումներ ունենք՝ ասֆալտ, մանկապարտեզ. Փաշինյանի կողմնակից

Երեկոյան Հանրապետության հրապարակում միջոցառում է կազմակերպվել՝ օրվա խորհրդին և հանրային տրամադրություններին համահունչ։ Հրապարակում շատ մարդիկ են հավաքվել, որոնցից մի քանիսից էլ լրատվամիջոցները փորձել են կարծիք ու տեսակետ հարցնել։

Հարցվողներից մեկը խոսել է վերջին երեք տարիների ձեռքբերումների մասին՝ ասելով, որ նախորդած քսանյոթ տարիների ընթացքում ոչ մի ձեռքբերում էլ չի եղել։ Նա թվարկել է այն բոլոր ձեռքբերումները, որոնք, ըստ իրեն, կարողացել են արձանագրել ներկայիս ղեկավարները։

Հարցվող տիկինը որպես ձեռքբերումներ նշել է հիմնովին վերանորոգված մանկապարտեզները, որակյալ ասֆալտապատվող ճանապարհները, բարձրացված աշխատավարձերն ու ավելացած թոշակները և այլ իրողություններ, իսկ պատերազմի մասին հարցին տիկինը մեծ ցավով է պատասխանում՝ ափսոսելով անմահացած մեր զինվորների կյանքը։

Սակայն տիկին գտնում է, որ տիկինը գտնում է, որ եթե թույլ տան, ապա մենք ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր նորանոր ձեռքբերումներ կգրանցենք։ Նրա խոսքն ամբողջությամբ՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: