«Մենք հիմա գտնվում ենք հիվանդանոցում, որտեղ մեր ընկեր Հայկոն է պառկած․․․»

Այսօր կեսօրին լուր էր տարածվել, թե իբր հանրահայտ ու սիրված երգիչ Հայկոն, ով վերջին օրերին համառ պայքար է մղում քովիդի դեմ, մահացել է։ Այս լուրը շատ արագ հերքվեց երգչի ընկերների կողմից։

Երգչի ընկերներն ու մտերիմները խիստ բարկացած են տարածվող կեղծ լուրերի առիթով, քանի որ դա ավելորդ զանգերի և անհանգստությունների պատճառ է դառնում, ինչն էլ վատ է անդրադառնում իրավիճակի վրա։

Երգչի ընկերներից Կամո Սեյրանյանն իր հեռախոսով ուղիղ եթեր է միացրել հիվանդանոցից։ Նա Արսեն Գրիգորյանի, Սյուզան Մարգարյանի և Ալլա Լևոնյանի հետ է եղել ուղիղ եթերի ժամանակ։

Երաժիշտները հորդորել են սխալ տեղեկություններով չկիսվել։ Նաև հայտնել է, որ խոսել են իրենց ընկերոջ բժշկի հետ, ով նշել է, որ երեկվա համեմատությամբ Հայկոյի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել, ինչը լավ ակնկալիքների առիթ է տալիս։

Կամո Սեյրանյանի կազմակերպած ուղիղ եթերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: