«Մենք կորցրեցինք տաղանդավոր արվեստագետի և ընկերոջ»․ Թաթա Սիմոնյանն ուշագրավ հրապարակում է արել

Հանրահայտ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խիստ անսպասելի մահը շոկային էր շատերի համար։ Արձագանքները, սակայն, խիստ տարբեր ու ոչ միանշանակ են։ Այս դեպքը ևս քննարկվում է քաղաքական հարթության վրա։

Մի մասը սգում և մեղադրում է գործող ղեկավարներին, մյուս մասն էլ ուրախություն ու մեղադրանք արտահայտող հրապարակումներ է անում՝ հիշեցնելով պրոդյուսերի ելույթներում արտահայտված մտքերը։

Քչերն են, որ սթափության և ադեկվատ վարքի կոչեր են հնչեցնում՝ կործանարար հետևանքներ տեսնելով տիրող մթնոլորտի մեջ։ Ոմանք էլ պարզապես իրենց սրտի ցավակցական խոսքն են հնչեցնում Արմեն Գրիգորյանի վախճանի առիթով։

Արմենի ընկերական շրջանակը շաը լայն է, քանի որ լայն է եղել նաև նրա գործունեության տիրույթը։ Արմենի ընկերներից շատերն առանց քաղաքական շեշտադրման պարզապես իրենց զավն են արտահայտում տեղի ունեցածի առիթով։

Նման խոսքով հանդես եկողներից մեկն էլ Թաթա Սիմոնյանն է, որ գրել է․ «Մենք կորցրեցինք տաղանդավոր արվեստագետի և ընկերոջ։ Ցավակցում եմ Արմենի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: